Միացյալ Նահանգներում, ինչպես և ամենուր, կորոնավիրուսից առաջինը տուժում են առաջնագծում գտնվողները: Այս երկրում COVID-19-ից մահացել է մոտ 600 բուժաշխատող, այդ թվում՝ բժիշկներ, բուժքույրեր, ինչպես նաև բուժհաստատություններում աշխատող ադմինիստրատորներ և այլ աշխատակիցներ, որոնք իրենց կյանքը վտանգելով՝ օգնում են հիվանդներին: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:
Բուժաշխատողների մահվան վերաբերյալ տեղեկությունները հավաքվել են նրանց ընտանիքներից, ընկերներից, գործընկերներից, լրատվամիջոցներից: Մտավախություն կա, որ ԱՄՆ-ում առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում մահացության դեպքերը դեռ կավելանան: