Մի դեպքում 24, մյուսով՝ 48 ժամով դադարեցվել է Աջափնյակի «Ծիրան» սուպերմարկետի երկու մասնաճյուղի գործունեությունը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն արձանագրել է մարդկանաց կուտակումներ ու գծանշումների բացակայություն: Մեկ օրով փակվել է Հանրապետության փողոցի «Նոր Զովք» սուպերմարկետը, նաև Թումանյան փողոցի «Քինգ քլոթս» հագուստի խանութը: