Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ: Իսլամական Հանրապետությունում վերջին 24 ժամում COVID-19-ով է վարակվել 3574 մարդ: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru կայքը:
Իրանում վարակի վիճակագրական տվյալները հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:
Վերջին 24 ժամում վարակից մահացել է 59 հիվանդ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 8071 մահ: Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իրանում հասել է 164270-ի, ապաքինվել են 127485-ը: