Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 169 դեպք: Մահացության ընդհանուր թիվն այս երկրում կազմում է 5384: Այս մասին տեղեկացնում են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Միայն 64 հիվանդ մահացել է Մոսկվայում, 24-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 19-ը՝ մերձմոսկովյան շրջաններում:
Վերջին 24 ժամում Ռուսաստանում վարակվել է 8831 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 441108: