Լատինական Ամերիկայում կորոնավիրուսի համավարակը նոր թափ է ստանում: Բրազիլիայում արձանագրվել է վարակից մեկօրյա մահացության նոր ռեկորդ: Այս մասին գրում է CNN-ը:
Բրազիլիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վերջին 24 ժամում գրանցվել է մահվան 1349 դեպք, ինչը մահացության ընդհանուր թիվը հասցրել է 32548-ի:
Բրազիլիայում մեկ օրում վարակվել է 28633 մարդ: Այս երկրում վարակվածների ընդհանուր թիվը 584016 է:
Մեքսիկայում նույնպես գրանցվել է մեկօրյա մահացության ռեկորդային ցուցանիշ: Վերջին 24 ժամում այս երկրում մահացել է 1092 հիվանդ: Նախորդ ռեկորդը 501 էր:
Մեքսիկայում մահացության ընդհանուր ցուցանիշը 11700 է: Այս երկրում կա 101238 վարակված: