Բելառուսի նոր վարչապետ է նշանակվել ռազմարդյունաբերական պետական կոմիտեի ղեկավար Ռոման Գոլովչենկոն: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Սերգեյ Ռումասը կառավարության նոր կազմի մեջ չի լինի: Երկրի ղեկավարը միայն պարզաբանել է, որ կառավարության նախկին ղեկավարը ցանկանում է զբաղվել գործարարությամբ, ինչն էլ ինքը ողջունել է:
Հիշեցնենք, որ նախօրեին Բելառուսի կառավարության անդամները հրաժարական էին տվել: Լուկաշենկոն դա բացատրել է առաջիկա նախագահի ընտրություններով, որոնք նախանշված են օգոստոսի 9-ին: