Միացյալ Նահանգների աշխատանքի դեպարտամենտը հրապարակել է գործազրկության զեկույցը, որի համաձայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստ ստանալու դիմում է ներկայացրել 1 միլիոն 877000 մարդ: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Այս ցուցանիշը մի փոքր պակաս է նախորդ շաբաթվա 2.12 միլիոնից: Մարտին սահմանված կարանտինային ռեժիմից ի վեր ավելի քան 40 միլիոն ամերիկացիներ կորցրել են աշխատանքը: Նման ցուցանիշ Միացյալ Նահանգներում չի գրանցվել Մեծ ճգնաժամից ի վեր: