ԱԱրման Գալոյան

Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» արտադրող գործարան

Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» արտադրող գործարան

Հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը՝ InfoPort.am կայքին տեղեկացրել է ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն:

Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա:

Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է զրոյից, դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։
 
«Արտադրության առաջին փուլում AK103 ավտոմատների պահեստամասերը ստանալու ենք, և ամբողջ տեխնոլոգիական շղթայով հավաքվելու է այս արտադրամասում՝ մինչև բեռնումը։ Առաջին փուլից հետո կսկսենք երկրորդ փուլը, որը ենթադրում է հավաքման համար անհրաժեշտ պարզ դետալների արտադրությունը տեղում՝ կրկին ռուսական տեխնոլոգիայով»,- պատմել է Գարդիենկոն: Ըստ նրա՝ բոլոր փուլերն ունեն իրենց համապատասխան հաստատումն ու փաստաթղթավորումը, ընկերությունը մշտապես պետք է ապահովի տեխնիկական և այլ պայմանները: Նա շեշտեց, որ գործարանի հզորությունը թույլ է տալիս ունենալ տասնյակ հազարների հասնող արտադրական ծավալներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում