ԱՄՆ-ում սևամորթ Ֆլոյդի նկատմամբ ոստիկանության կիրառած ռասիզմի և բռնության դեմ բողոքի ցույցերը թափանցել են Եվրոպա: Փարիզում 15 հազար մարդ է մասնակցել ակցիային, որը սկզբում խաղաղ է անցել, ավելի ուշ վերածվել է իրավապահների հետ բախումների: Ոստիկանությունը ստիպված է եղել օգտագործել արցունքաբեր գազ: Ակցիայի մասնակիցները, ի պատասխան, շշեր ու աղբ են նետել նրանց ուղղությամբ, կառուցել են բարիկադներ:
Ցույցեր են պատրաստվում նաև Լոնդոնի Հայդ պարկում: Օրվա ընթացքում տեղի կունենա բողոքի ակցիա՝ ընդդեմ ռասիզմի, որի զոհը դարձավ ԱՄՆ-ի սևամորթ քաղաքացին: Ցույցի կազմակերպիչները նաև կոչ են անել հրապարակային հետաքննություն անցկացնել՝ պարզելու, թե ինչու է Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով զոհերի թիվը մեծ ազգային փոքրամասնությունների շրջանում: