Հուլիսի 1-ին Ռուսաստանում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համապետական քվեարկություն, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նախագահը հանձնարարել է ԿԸՀ-ի, Ռոսպոտրեբնադզորի և մարզերի ղեկավարներին՝ տարածքներում ապահովել լիակատար անվտանգություն:
Ավելի վաղ, հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու համար քվեարկությունը նախատեսվել էր ապրիլի 22-ին, բայց կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով մարտի վերջին Պուտինը հայտարարեց դրա տեղափոխման մասին: Այդ ժամանակ նախագահը նշեց, որ նոր ամսաթիվը կորոշեն՝ հիմնվելով բժիշկների առաջարկությունների վրա, հաշվի առնելով երկրում սանիտարահամաճարակային իրավիճակը: