Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանության դեմ Միացյալ Նահանգների տարբեր բնակավայրերում անցկացվող բողոքի զանգվածային ցույցերը հասել են Ատլանտա: Արդարություն պահանջող ակտիվիստները հարձակվել են CNN-ի կենտրոնական գրասենյակի վրա՝ կոտրել կառույցի ապակիներն ու ներկել հեռուստաընկերության շենքի վրա գտնվող պատկերանիշը: Այս մասին տեղեկացնում է NBC News-ը:
Իրավապահների մի խումբ մուտք է գործել հեռուստաընկերություն՝ հավաստիանալու, որ ներսում ցուցարարներ չկան: