Կորոնավիրուսի համավարակը պատուհասել է 1.2 միլիարդ բնակչություն ունեցող Աֆրիկա մայրցամաքի բոլոր երկրները: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Մայիսի 30-ի դրությամբ՝ «սև» մայրցամաքում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 3922-ի, այդ թվում են՝ Կոնգոյի Հանրապետության նախկին նախագահն ու Սոմալիի նախկին վարչապետը:
Աֆրիկայում հաստատված վարակի ընդհանուր թիվը կազմում է 135292: Ախտից ապաքինվել է 56416 հիվանդ:
Մասնագետները մտավախություն ունեն, որ աֆրիկյան պետությունների առողջապահության թույլ համակարգերի պատճառով մայրցամաքում կորոնավիրուսի սուր բռնկում կսկսվի: