Իրանի խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել Թեհրանի նախկին քաղաքապետ, ոստիկանության նախկին ղեկավար ու զինվորական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Այս մասին հայտնել է IRIB-ը:
Իսլամական Հանրապետության 11-րդ գումարման խորհրդարանն ընտրվել էր փետրվարին, սակայն աշխատանքը սկսել էր նախօրեին: Այսօր խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքում Ղալիբաֆն ընտրվել է օրենսդիր մարմնի ղեկավար:
Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին այս պաշտոնը ղեկավարել է 2008-ից: Դեռևս 2019-ին հայտնել էր, որ չի պայքարելու պատգամավորական մանդատի համար: Վերջերս էլ հայտնել էր համալսարանում դասավանդելու մտադրության մասին: