Պենտագոնն ԱՄՆ Կոնգրեսին իրազեկել է, որ Ուկրիանայում տեղի ունեցած բարեփոխումները թույլ են տալիս իրականացնել երկրին ռազմական օգնության հետագա տրամադրումը, որը կազմում է 125 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Ամերիկյան հեռուստաալիքը նշում է՝ խոսքը Կոնգրեսի հաստատած 250 մլն դոլար արժողությամբ փաթեթի երկրորդ հատվածի մասին է:
ՌԴ-ը բազմիցս զգուշացրել է, որ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը կհանգեցնի Դոնբասում հակամարտության սրման: Ուկրաինային սպառազինության տրամադրմանը դեմ են հանդես եկել եվրոպացի շատ քաղաքական գործիչներ: