Իրանն ի վիճակի է ինքն իրեն միջուկային վառելիքով ապահովել առանց Ռուսաստանի օգնության: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին՝ գրում է РИА Новости-ն:
Ապրիլի վերջին Ռուսաստանից Իրանի Բուշեր ատոմակայան է ներկրվել միջուկային վառելիքի նոր խմբաքանակ, որն անհրաժեշտ է ռեակտորի հետագա հաջող գործունեությունն ապահովելու համար:
«Մեր վառելիքը Ռուսաստանից մեզ է հասնում առանց որևէ խնդրի ամեն անգամ, երբ անհրաժեշտ է: Եթե վառելիքն ավարտվի, ապա հետագայում մենք ի վիճակի կլինենք վառելիք արտադրել առանց որևէ երկրի օգնության»,- հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչը: