Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Միացյալ Նահանգները ֆինանսատնտեսական լուրջ ճգնաժամի մեջ է հայտնվել, որն օրեցօր ավելի է խորանում: ԱՄՆ-ի աշխատողների 1/4-ը գործազուրկ է կամ դիմել է գործազրկության նպաստ ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera հեռուստաալիքը:
Անցյալ շաբաթ օգնություն ստանալու համար դիմում էր ներկայացրել 2.1 միլիոն քաղաքացի:
Մարտի կեսերից հետո Միացյալ Նահանգներում ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցողների թիվը գերազանցում է 40 միլիոնը: Սա 1930-ականների Մեծ ճգնաժամից հետո Միացյալ Նահանգները պատուհասած ամենախոր ճգնաժամն է: