NASA-ն կամավորների է հավաքագրում, որոնք կցանկանան մասնակցել սոցիալական մեկուսացման հետազոտություններին: Սակայն մասնակցությունն անվճար չէ. NASA-ն պատրաստ է վճարել՝ գրում է Al Arabiya-ն:
Ուսումնասիրությունների նպատակն է օգնել NASA-ին բացահայտելու մեկուսացման ու մարդկանց վրա սահմանափակումների ֆիզիոլոգիական ու հոգեբանական ազդեցությունը: Մարդկանց փոքր խումբը պետք է մեկուսացման մեջ միասին ապրի ութ ամիս:
Այսկերպ NASA-ն պատրաստվում է դեպի Լուսին և Մարս կատարելիք հետագա առաքելություններին:
Ի դեպ, փոքրաթիվ անձնակազմը կտեղակայվի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Նրանք կտեղավորվեն այնպիսի միջավայրում, որը նման է հետագա առաքելությունների մասնակից տիեզերագնացների միջավայրին:
Ցանկալի թեկնածուները պետք է լինեն 30-55 տարեկան ԱՄՆ առողջ, չծխող քաղաքացիներ և տիրապետեն թե՛ ռուսերենին և թե՛ անգլերենին: