Վրաստանը Ուկրաինայից ակնկալում է քայլեր, որոնք ուղղված են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիամ Նարչեմաշվիլին:
Ըստ նրա՝ ուկրաինական կողմի գործողություններից հետո որոշում կկայացվի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեի Կիև վերադառնալու ժամկետի վերաբերյալ:
Նարչեմաշվիլին նաև նշել է, որ դեսպանին հետ կանչելը չի նշանակում խափանել երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները. «Իհարկե, մենք չենք նախատեսում վերանայել Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերությունը»:
Արտգործնախարարությունը դեսպան Շարաշենիձեն հետ էր կանչել Կիևից մայիսի 8-ին՝ հանրապետության նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայում բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ նշանակվելու պատճառով: