Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ստորագրել է hրամանագիր Կարեն Բորիսի Դանիելյանին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին՝ ազատելով նրան Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետի պաշտոնից: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։