Իրանական Fortune տանկերը վառելանյութը հասցրել է Վենեսուելա: Նավը իրանական Շահիդ Ռաջայի նավահանգստից դուրս էր եկել 72 օր առաջ: Առաջիկա օրերին իրանական ևս չորս տանկեր կժամանի հարավամերիկյան այդ հանրապետություն: Թեհրանը Կարակասին տրամադրում է 1,5 միլիոն բարել բենզին և նավթ:
Վենեսուելան բենզինի կարիք ունի, քանի որ իր նավթավերամշակման ցանցն այս տարի գործում է ընդհանուր արտադրողականության մոտ 10%-ի սահմաններում: Երկիր, որը ենթարկվում է ԱՄՆ պատժամիջոցներին, կախված է բացառապես հումքի ներմուծումից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վենեսուելա վառելանյութի մատակարարման հետ կապված ԱՄՆ իշխանությունները քննարկում են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ և մի շարք այլ սահմանափակող միջոցառումներ կիրառելու հարցը: