Իսրայելի ազգային ավիափոխադրող El Al կազմակերպությունը, որը 2007-ից դադարեցրել էր դեպի Թուրքիա կանոնավոր թռիչքները, մայիսի 25-ին չվերթ է իրականացրել և վայրէջք կատարել «Ստամբուլ» օդանավակայանում։
Թուրքիայում Իսրայելի դեսպանատունը նշել է, որ այսուհետև թուրքական ազգային ավիափոխադրողից բացի Թել Ավիվ-Ստամբուլ-Թել-Ավիվ չվերթներ կիրականացնի նաև El Al-ը՝ նպաստելով 2 երկրների միջև առևտրի ծավալի ռեկորդային աճին։
Իսրայելի ավիափոխադրողն ավելի վաղ դիմել էր Թուրքիայի քաղավիացիայի վարչությանը վերոնշյալ ուղղությամբ կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնելու համար և ստացել համապատասխան թույլտվությունը։