Եվրոպական ևս մի երկիր՝ Մոնտենեգրոն, հայտարարեց կորոնավիրուսի նկատմամբ իր հաղթանակի մասին: Նախագահ Միլո Ջուկանովիչը Twitter- ում գրել է. «Մոնտենեգրոն հաջողությամբ հաղթահարեց կորոնավիրուսը: Այլևս հիվանդներ չունենք»: Ըստ նախագահի՝ դա տեղի է ունեցել երկրի պետական մարմինների համակարգված աշխատանքի և հասարակության պատասխանատվության շնորհիվ: Ջուկանովիչը շեշտել է, որ այժմ կառավարությունը հաղթահարելու է համաճարակի հետևանքները:
Համաձայն վերջին տվյալների՝ եվրոպական այս փոքրիկ երկրում եղել է վարակի 324 դեպք, մահացել է 9 մարդ, 315-ը բուժվել է:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսը հաղթահարելու մասին առաջինը հայտարարեց Սլովենիան: