Այսօր իմ գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր եմ ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:
«Այդ համագործակցությունը միտված է Արցախում համերաշխության մթնոլորտի պահպանմամբ, երկու քաղաքական ուժերի ունեցած ծրագրային դրույթների շուրջ համագործակցությամբ ու միասնական ջանքերի գործադրմամբ մեր երկրի զարգացման կարևոր ընթացքի ապահովմանը»,- գրել է ԱՀ նախագահը: