Հյուսիսային Կարոլինայում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը դանակով սպառնալով ընդհատել է բապտիստական եկեղեցու արարողությունը: Ձերբակալության ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան:
Տղամարդը դանակով եկել է եկեղեցի և սկսել վիրավորել հոգևորականներին ու հավատացյալներին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ապրել է եկեղեցու մոտ և դժգոհ է եղել բացօթյա պատարագի ժամանակ առաջացած աղմուկից: Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում մարդկանց կուտակումներից խուսափելու համար հոգևորականները խուսափել են արարողությունները եկեղեցու ներսում անցկացնելուց:
Ոստիկանների հետ ընդհարման ժամանակ վիրավորվել է նաև հանցագործը: Նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու համար: