Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետևորդները Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին շնորհել են ԸՆԾԱ անունը։
Անունն ընտրվել է ձայների բացարձակ առավելությամբ (130 Ընծա / 45 Լեո):
«Շնորհավորում ենք բոլորին, քանի որ կովկասյան ընձառյուծի՝ Տավուշի մարզում հայտնվելու փաստն արդեն ինքնին հաղթանակ է բոլորիս համար»,- նշված է ՇՄՆ հայտարարության մեջ։