Վատիկանի թանգարաններն այցելուների առջև իրենց դռները կվերաբացեն հունիսի 1-ից՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Այսպիսով՝ ամռան սկզբից հնարավոր կլինի այցելել թանգարաններ, որտեղ ցուցադրված են Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցներ, ինչպես նաև՝ հին հռոմեական ու եգիպտական արտեֆակտներ:
Այցելության համար անհրաժեշտ կլինի առցանց ամրագրում կատարել, որպեսզի հնարավոր լինի խուսափել մարդկանց կուտակումներից: Բացի այդ, թանգարանների մուտքերի մոտ այցելուները կջերմաչափվեն, բոլորը պետք է պարտադիր դիմակ կրեն: Դիմակով ու ձեռնոցով կլինեն նաև թանգարանների աշխատակիցները: Մշակութային կենտրոններում կլինեն նաև բուժաշխատողներ: