Worldometers կայքը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի այսօրվա վիճակագրական տվյալները:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 5 միլիոն 327389 մարդ, մահացության ցուցանիշը 340409 է, ապաքինվել է 2 միլիոն 174937 հիվանդ:
Վարակվածների ու մահացածների թվով առաջատարը կրկին Միացյալ Նահանգներն է: Այս երկրում վարակվածների թիվը հասնում է 1 միլիոն 645353-ի, մահացել են ավելի քան 96 հազարը: Ապաքինվել է ավելի քան 400 հազար մարդ:
Երկրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է: Այստեղ վարակվել են մոտ 336 հազարը, մահացության ցուցանիշը համեմատաբար ցածր է՝ 3388:
Երրորդը Բրազիլիան է: Լատինամերիկյան երկրում կա 332382 վարակված, մահացության ցուցանիշը գերազանցում է 21 հազարը:
Չորրորդ տեղում Իսպանիան է՝ 281 հազարով, մահացել են մոտ 29 հազարը:
Ապա հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը: