Անտեսելով վարակվելու հավանականությունն ու սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը՝ իրենց ավտոմեքենաներով Իսպանիայի փողոցներ են դուրս եկել բազմաթիվ մարդիկ, որոնք բողոքում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում սահմանափակումների թուլացման վերաբերյալ իշխանությունների կայացրած որոշումների դեմ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել աստիճանաբար թուլացնել սահմանափակումները երկրում, սակայն Մադրիդն ու Բարսելոնան մնացել են կարանտինային ռեժիմում, քանզի այս երկու բնակավայրերում իրավիճակը բավականին բարդ է:
Որոշումը վրդովել է իսպանացիներին, որոնք պահանջում են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և փոխվարչապետ Պաբլո Իգլեսիասի հրաժարականը: