Կորոնավիրուսի համավարակի ֆոնին Իրանը թուլացնում է երկրում գործող սահմանափակումները: Մայիսի 23-ից Իսլամական Հանրապետությունում վերաբացվում են երկրի հոգևոր և մշակութային վայրերը, ինչպես նաև՝ ձեռնարկությունները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռուստաուղերձի ժամանակ՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Երկրի ղեկավարը տեղեկացրել է, որ սրբավայրերը բաց կլինեն երեքական ժամ՝ առավոտյան և երեկոյան:
Երկրի բոլոր քաղաքացիներն աշխատանքի կվերադառնան հաջորդ շաբաթ օրվանից: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունն անցել է կորոնավիրուսի վարակման երեք փուլ:
Իրանի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երկրում կորոնավիրուսի մահացությունը կազմում է ավելի քան 7 հազար, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 130 հազարը: