Մայիսի 22-ին Georgian Airways ավիաընկերությունը Հռոմից Թբիլիսի կտեղափոխի Վրաստանի 171 քաղաքացու: Համավարակի այս օրերին երկրի ազգային փոխադրողը հատուկ չարտերային թռիչքներ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով։ Վրաստանի արտգործնախարարության տվյալով՝ իշխանությունների աջակցությամբ մինչ օրս ավելի քան 12 400 քաղաքացի է վերադարձել հայրենիք։
Այսօր Վրաստանում արտակարգ դրության վերջին օրն է։ Երկրի իշխանությունները որոշել են չերկարաձգել այն, սակայն որոշ սահմանափակումներ դեռևս երկար կգործեն։ Վարչապետ Գիորգի Գախարիան կոչ է արել քաղաքացիներին շարունակել պահպանել սոցիալական հեռավորությունն ու դիմակների կրումը։
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք: