Պակիստանի ավիաուղիների վթարի ենթարկված օդանավից փրկարարները գտել են ողջ մնացած ուղևորի` Փենջաբի բանկի նախագահին: Առայժմ վթարից զոհերի թվի մասին որոշակի տվյալներ չկան, պարզ չէ նաև թե ինչքան տուժած կա օդանավի հարվածից ավերված տներում: Ըստ տեղեկությունների՝ դեպքի վայրից տարել են 35 դիակ և մի քանի վիրավոր:
Հայտնի է, որ վթարից առաջ օդանավի կապիտանը հայտնել է շարժիչի հետ կապված խնդրի մասին: Նա չի կարողացել վայրէջք կատարել առաջին փորձից: Օդանավը Կարաչիի էր ժամանում Լահորից: Ողբերգության պահին, ըստ տարբեր աղբյուրների, ինքնաթիռում եղել են 91-99 ուղևոր և անձնակազմի 8 անդամը: