Ռուսաստանի Դաշնության Ադիգեյի Հանրապետության Կրասնոգվարդեյսկի շրջանում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել հուղարկավորության արարողության ժամանակ: Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ հավաքված է եղել մոտ 500 մարդ, եղել են նաև Կրասնոդարի երկրամասից՝ չնայած ինքնամեկուսացման ռեժիմին: Արդյունքում բացահայտվել է վարակի 155 նոր դեպք:
Միջադեպից հետո հրաժարական է տվել Ադիգեյի Կրասնոգվարդեյսկի շրջանի ղեկավարը:
Վարակի բռնկման պատճառով սահմանափակվել է տարածաշրջանի բնակավայրերի միջև տեղաշարժը, սկսվել է հասարակական վայրերի ախտահանումը: