ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը դատապարտել է Իսրայելին ուղղված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպառնալիքները:
«Ես խստորեն դատապարտում եմ Իսրայելի դեմ Իրանի Գերագույն առաջնորդի պայքարի կոչը: Դա սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- գրել է Բորելը Twitter-ում՝ կարևորելով Իսրայելի անվտանգությունը:
Ավելի վաղ Խամենեին Twitter-ում հայտնել էր, որ պատրաստ է աջակցել Իսրայելի դեմ պայքարող ցանկացած ուժի: