Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգի հիվանդանոցում աշխատող անեսթեզիոլոգը, որը հայտնել էր կորոնավիրուսի դեմ պաշտպանական սարքավորումների բացակայության մասին, հայտնվել է հոգեբուժարանում: Իսկ մինչ այդ նրան ծեծել են, ձերբակալել ու տարել ոստիկանության բաժանմունք: Իրավապահները հայտարարել են, որ բժիշկը հարբած է եղել և խանգարել է հասարակական կարգը:
Նահանգի պաշտոնյաները Ռաոյի դեմ հետաքննություն են սկսել, քանի որ բողոքները նա ներկայացրել էր լրատվամիջոցներին և ոչ թե իշխանությանը, այդ կերպ վնասելով իր գործընկերների, պաշտոնյաների բնորոշման, տոկունությունն ու բարոյական նկարագիրը: