Իրանում կորոնավիրուսով վարակվել է մոտ 10 հազար բուժաշխատող: Այս մասին տեղեկությունները հաղորդում են Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ գրում է Reuters գործակալությունը:
Իրանը Մերձավոր Արևելքում կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկիրն է, որտեղ վարակվածների թիվը հասնում է 130000-ի, մահացության ցուցանիշը 7249 է:
Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ ապրիլ ամսին երկրում մահացել էր 100 բուժաշխատող: