ԱԱրևիկ Աբելյան

Ասում եք՝ ՔԿՀ-ում նեղվածք ա, վատ ա, 10 տարի նախագահ էիք, բա կարգի հրավիրեիք. Քլոյանը՝ Քոչարյանին

Ասում եք՝ ՔԿՀ-ում նեղվածք ա, վատ ա, 10 տարի նախագահ էիք, բա կարգի հրավիրեիք. Քլոյանը՝  Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ելույթ ունեցավ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ գործով տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը:

Անդրադառնալով Ռ.Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդություններին, այդ թվում՝ անձնական երաշխավորություններին, Ս.Քլոյանն ասաց, որ ավելի ճիշտ կլիներ, որ ժամանակին Կարեն Կարապետյանը մեկներ Մոսկվա և միջնորդություն ներկայացներ Արցախը շենացրած Լևոն Հայրապետյանին ազատ արձակելու համար, ասաց, որ նույնը կարող էր անել նաև Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանի՝ ՔԿՀ-ների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ էլ Ս. Քլոյանն ասաց. «10 տարի նախագահ է եղել Ռոբերտ Քոչարյանը, 10 տարի՝ Սերժ Սարգսյանը, բա կարգի հրավիրեիք, ասում եք՝ նեղվածք ա, վատ ա, դուք մի անգամ այնտեղ մտե՞լ եք, այնտեղ շունը չէր ապրի, բա քաղբանտարկյալները ո՞նց են ապրել: Բյուջեից գումար դնեիք, նորոգեիք, չգիտեի՞ք, որ վերջում դա ձեր հանգրվանն է լինելու»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը ընդհատեց տուժողի իրավահաջորդին՝ հորդորելով խոսել բացառապես միջնորդությունների մասին:

Քլոյանը նշեց, որ վերջացրեց խոսքը, այլևս չի ցանկանում խոսել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում