ՆՆարե Ոսկանյան

Օրենքի նախագիծը կլուծի դեղերի մեծածախ լիցենզավորման գործընթացի կազմակերպումը

Օրենքի նախագիծը կլուծի դեղերի  մեծածախ լիցենզավորման գործընթացի կազմակերպումը

Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց, որ  օրակարգում ներառված է երկու հարց։ ԱԺ «Հատուկ ընթացակարգի մասին» որոշման նախագծով առաջարկվում է օրակարգային հարցերի  երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել  առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից  հետո 24 ժամվա ընթացքում։

Առաջին նախագծով «Դեղերի մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել։ Առաողջապահության նախարարի տեղակալը ներկայացրեց, որ արտակարգ դրության հայտարարմամաբ սահմանափակվել են ՀՀ-ում  անձանց տեղաշարժի,  պետական կառավարման համակարգի մարմինների  հետ անմիջական շփում պահանջող գործողությունները։ Դրանք  խոչընդոտ են հանդիսանում դեղերի  մեծածախ լիցենզավորման գործընթացի կազմակերպման  հարցում։ «Մեծածախ ընկերությունները հնարավորություն չունեն դիմելու լիցենզավորման գործակալություն  և իրենց հայտերը նորմալ ընթացակարգով դիտարկեն։ Ապրիլի 15-ին, եթե  փոփոխություն չկատարենք,  ուժի մեջ կմտնի լիցենզավորման պարտադիր պահանջը և  տնտեսվարողները խնդիր կունենան»,- ասաց Ավանեսյանը։ 

Երկրորդ օրենսդրական նախածերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման » և «Լիցենզավորման մասին» օրենքներում։ Առողջապահության նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ  կորոնավիրուսային  հիվանդության ծավլների մեծացման  հետևանքով անհրաժեշտություն է առաջացել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար իրենց լիցենզիայով չնախատեսված  բժշկական օգնություն և սպասարկում  իրականացնող բժշկական կազմակերպություններին  կարողությունների  օգտագործումը։ Անհրաժեշտություն կա նաև  այլ բուժաշխատողների, կլինիկական օրդինատուրայի ավարտական  կուրսերի ուսանողներին ներգրավել  կորանվիրուսային հիվանդությամբ ախտահարված  անձանց բժշկական օգնության և  սպասարկման ծառայությունների մատուցմանը։  Ավանեսյանը նշեց նաև, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց  սպասարկման համար լրացուցիչ  մահճակալային ֆոնդ ծավալել  և լրացուցիչ մասնագետների վերապատրաստման արդյուքնում նրանց ևս ներգրավել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում