ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջին անգամ նիստ կգումարի կորոնավիրուսի համավարակի թեման քննարկելու նպատակով: Այն տեղի կունենա հինգշաբթի՝ գրում է Vesti.ru կայքը: Այս մասին տեղեկացրել են կազմակերպության կենտրոնակայանից: Նիստը կանցկացվի դռնփակ և տեսակապի ռեժիմով:
Հանդիպումն անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 9 անդամ երկրները: Նիստին կմասնակցի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: