Մեծ Բրիտանիայում հանգստյան օրերին գրանցվել է վերջին վեց ամսում ամենատաք եղանակը, օդի ջերմաստիճանը հասել էր մինչև 21 աստիճանի և բրիտանացիներին սա դրդել է օրինախախտության:
Շաբաթ-կիրակի նրանք դուրս եկել տներից, գնացել բացօթյա խնջույքների և լողափեր, հակառակ կորոնավիրուսի հետ կապված նախազգուշական միջոցներ ձեռնարկելու իշխանությունների կոչին, հայտնում է Sky News- ը:
Վարչապետ Բորիս Ջոնսոնը, որ նույնպես վարակակիր է, և բրիտանացի այլ քաղաքական գործիչներ շարունակ հորդորում են բնակիչներին մնալ տանը, չնայած լավ եղանակին և մտածել այն բժիշկների մասին, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ: