Թուրքիան վաղաժամ հեռացել է ՆԱՏՕ-ի առաջին վիրտուալ համաժողովից՝ ներգաղթյալների հարցի վերաբերյալ Հունաստանի հետ վիճաբանության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Kathimerini-ին:
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների բանակցությունների ժամանակ սկանդալ է հասունացել երկու երկրների սահմանին մարտ ամսին տեղի ունեցած գաղթականների մահվան պատճառով: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեղքը գցել է հունական կողմի վրա: Ի պատասխան՝ հույն պաշտոնակիցն Անկարային մեղադրել է ՆԱՏՕ-ի արժեքները ոտնահարելու համար:
Ի վերջո, Թուրքիայի արտգործնախարարը հեռացել է համաժողովից՝ չսպասելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի ելույթին: