ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի ծրագրել Սաուդյան Արաբիայի կամ Ռուսաստանի նկատմամբ տուրքեր կիրառել, բայց չի բացառում դրա հնարավորությունը, եթե իրավիճակը նավթի շուկայում չկարգավորվի: ԱՄՆ-ի ղեկավարն այս մասին ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Տուրքերը մեր երկիր բերեցին անհավատալի գումարներ: Ես դրանք կիրառեցի Չինաստանի և մյուսների համար: Արդյոք դրանք օգտագործու՞մ եմ նավթի համար: Սա այն է, ինչ կարող եմ անել: Մտածո՞ւմ եմ դրանք հիմա օգտագործելու մասին: Ոչ: Բայց եթե մեր նկատմամբ անարդար են վերաբերվում, ապա դա կարևոր գործիք է», - ասել է Թրամփը