Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային էներգաշուկան բարդ է որակել պահանջարկի նվազման պատճառով: Հետևաբար նավթարդյունահանող երկրները պետք է կրճատեն նավթի արդյունահանումն օրական մինչև 10 միլիոն բարելի՝ հայտարարել է Կրեմլի ղեկավարը: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն:
Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ պատրաստ են գործակցելու Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի հետ՝ նավթի շուկան կայունացնելու նպատակով: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը սերտ շփման մեջ է Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ: Վերջերս էլ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել այս թեմայով: