Համաշխարհային շուկայում նավթը թանկանում է: Հինգշաբթի երեկոյան Brent տեսակի նավթը վաճառվել է բարելի դիմաց 29,6 դոլարով: Օրվա ընթացքում գինը բարձրացել է գրեթե 20%-ով:
Նավթի շուկային անսպասելի աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջի միջոցով:
«Ես պարզապես զրուցել եմ իմ ընկերոջ` Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանի հետ, որն էլ իր հերթին զրուցել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ: Հուսով եմ, որ նրանք կկրճատեն արտադրությունը օրական մոտ 10 միլիոն բարելով կամ գուցե ավելի: Եթե դա տեղի ունենա, այն կատարյալ կլինի նավթագազային արդյունաբերության համար»,- գրել է Թրամփը: