Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ ուժի կիրառումից ու նստել բանակցային սեղանի շուրջ՝ գրում է ТАСС-ը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով երկու երկրների սահմանին մարտի 30-ին տեղի ունեցած բախումը մեկնաբանելու՝ հայկական թերթի հարցին:
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ սահմանին շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Ընդ որում, թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները: Կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»:
Մարիա Զախարովան մասնավորապես հայտարարել է. «Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: Օբյեկտիվ պայմանների ի հայտ գալու դեպքում կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ»: