Իսպանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ևս 864 նոր դեպք՝ գրում է BBC-ն: Սա երկրի համար նոր ռեկորդային ցուցանիշ է այն պարագայում, երբ Եվրոպայում մահացության թիվն անցել է 30 հազարից:
Իսպանիայում, ընդհանուր առմամբ, մահացել են ավելի քան 9 հազարը: Այս ցուցանիշով Իսպանիան Իտալիայից հետո երկրորդ երկիրն է:
Իսպանիայում հաստատված վարակակիրների թիվը գերազանցում է 100 հազարը, սակայն թվերը ցույց են տալիս, որ վարակի դեպքերը շարունակում են նվազել:
Եվրոպական այս երկիրը համընդհանուր կարանտինի մեջ է արդեն երկու շաբաթ: