Ինդոնեզիան հաջորդ շաբաթ կբացի նոր կորոնավիրուսային հիվանդանոց Գալանգ անմարդաբնակ կղզում: Իշխանություններն այստեղ վերականգնել են Վիետնամի պատերազմի ժամանակաշրջանի փախստականների ճամբարը:
Ապրիլի 1-ի դրությամբ Ինդոնեզիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 1,677, մահվան՝ 157 դեպք: Դա մահացության ամենաբարձր ցուցանիշն է Հարավարևելյան Ասիայում:
Այնուամենայնիվ, առողջապահության ոլորտի որոշ փորձագետներ և պաշտոնյաներ ենթադրում են, որ Ինդոնեզիայի 260 միլիոն բնակչության շրջանում վարակի իրական մակարդակը կարող է ավելի բարձր լինել:
Նոր հիվանդանոցը, որը տեղակայված է Սումատրա քաղաքից հարավ գտնվող կղզիներից մեկի վրա, ունի 360 հիվանդանոցային մահճակալ, մեկուսարաններ և ուղղաթիռների թռիչքահրապարակներ:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է, որ հիվանդանոցը կբացվի ամենաուշը հաջորդ երկուշաբթի: