Կորոնավիրուսն աննախադեպ հարված է հասցրել ավիափոխադրողներին՝ գրում է BBC-ն: Աշխարհի ամենահարուստ ավիափոխադրողներից մեկը՝ American Airlines ավիաընկերության ղեկավարությունը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով կրած վնասների պատճառով երկրի կառավարությանը կդիմի 12 միլիարդ դոլարի օժանդակություն ստանալու նպատակով: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ամերիկյան ավիաուղիները կտրուկ կկրճատի թռիչք իրականացնող օդանավերի քանակը: Ամբողջ աշխարհում կանգնեցվել է ավիաընկերությանը պատկանող մոտ 4700 օդանավ, քանի որ ավիահաղորդակցությունը խիստ սահմանափակվել է: