Չինաստանում COVID-19-ով վարակվածների 92 տոկոսն ապաքինվել է: Այս թիվն ավելանում է վերջին շաբաթների ընթացքում: РИА Новости-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը:
«Չինաստանում 81 հազարից ավելի քան 74 հազար մարդ կամ մոտ 92 տոկոսն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Ապաքինվածների թիվը շարունակում է աճել վերջին մի քանի շաբաթների ընթացքում»:
ԱՀԿ-ի հավաստմամբ՝ հիվանդը հիվանդանոցից կարող է դուրս գրվել առնվազն 24 ժամ տարբերությամբ երկու բացասական թեստավորման դեպքում: