Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում անտառային հրդեհներ են բռնկվել: Բնական աղետի հետևանքով մահացել է 19 մարդ, այդ թվում՝ 18 հրշեջ:
Reuters լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ հրդեհը երկուշաբթի օրը բռնկվել էր տեղական ֆերմաներից մեկում, այնուհետև՝ արագ տարածվել ուժգին քամիների պատճառով:
Հայտնի է դարձել, որ մեկ օրվա ընթացքում կրակը ոչնչացրել է հազար հեկտար տարածք: Առայժմ հայտնի չեն հրդեհի առաջացման պատճառները: Այժմ հրդեհը սպառնում է բնակավայրերին, որտեղ գտնվում են գազալցակայաններ, դպրոցներ ու առևտրի կենտրոններ: