Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման օրվանից մինչև այսօր արձանագրվել է մահացության 17 դեպք, որոնցից միայն 8-ն արձանագրվել են այսօր՝ գրում է Lenta.ru կայքը: Մահացության դեպքերը հիմնականում գրանցվել են Մոսկվայում: Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է վարակի 500 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կա կորոնավիրուսով վարակված 2337 մարդ: Ախտն արձանագրվել է երկրի 73 շրջաններում: